News
Լրահոս
News
Կիրակի
Սեպտեմբեր 22
USD
476.13
EUR
525.98
RUB
7.47
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթեւ քաշային կարգի աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Գրիգորյանը մտադիր է պրոֆեսիոնալ բռնցքամարտի ակումբ բացել Ուզբեկստանում: 44-ամյա Արթուր Գրիգորյանը ներկայացրել է նախկին ԽՍՀՄ-ը, այնուհետեւ` Ուզբեկստանը, մարզվել է Գերմանիայում: Այժմ էլ նա գերմանական Universum Box Promotion ակումբի գործող մարզիչներից է: ВВС-ին տված հարցազրույցում Արթուր Գրիգորյանը հայտնել է, որ ակումբ բացելու առաջարկ է ստացել Ուզբեկստանից եւ հաճույքով ընդունել է այն:

Նա նաեւ նշել է, որ բազմիցս հնարավորություն է ունեցել ընդունել Գերմանիայի քաղաքացիություն եւ մեծ գումարներ վաստակել, սակայն միշտ սիրել ու հավատարիմ է Ուզբեկստանին եւ ապագայում էլ չի փոխի քաղաքացիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել