News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2011թ. դեկտեմբերի 31-ից մինչեւ 2012թ. հունվարի 4-ի ժամը 15.00-ի դրությամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 65 դեպք, որից տարաբնույթ հրդեհների` 50, ավտովթարների` 7 եւ տարաբնույթ թունավորման` 8 դեպք:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ գրանցվել է հրդեհի 2 կեղծ ահազանգ:

Փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատ կողմից սպասարկվել է 5 կենցաղային կանչ:

Մեկ քաղաքացի զոհվել է հրդեհի հետեւանքով եւ մեկ քաղաքացի` ավտովթարից:

Վիրավորվել է 38 քաղաքացի, որոնցից 26-ը` ավտովթարներից եւ 12-ը` թունավորումներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ