News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին: Այդ մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Հայ Առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Սուրբ Ծննդյան ճրագալույցը:

Բոլոր եկեղեցիներում  ճրագալույցի (ճրագները վառելու) Սուրբ պատարագ է մատուցվում, վառում են նաեւ մոմեր:

Այս երեկո մարդիկ եկեղեցում վառված մոմեր եւ ճրագներ են տանում: Դրանք խորհրդանշում են աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը: Ճրագներ վառելը խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղի լույսը, որը մոգերին ցույց տվեց նորածին Հիսուսի մոտ տանող ուղին:

Քանի որ եկեղեցական տոնը սկսվում է ժամը 17.00-ին` երեկոյան պատարագից հետո, Սուրբ Ծնունդը եւ Աստվածային հայտնությունը Հայաստանում սկսում են տոնել հունվարի 5-ի երեկոյան եւ շարունակում հունվարի 6-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ