News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նիգերիայի հյուսիս-արեւելքում` Գոմբե քաղաքում զինված հարձակում է իրականացվել եկեղեցու վրա: AFP-ի փոխանցմամբ, միջադեպի արդյունքում 6 մարդ զոհվել է, 10-ը` վիրավորվել: Եկեղեցու քահանա Ջոն Ջաուրոյի խոսքով, զինված հանցագործները ներխուժել են երեկոյան աղոթքի ժամանակ եւ կրակ են բացել: հարձակման համար ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 3-ին «Բոկո Հարամ» արմատական խմբավորման գրոհայինները պահանջել էին, որ քրիստոնյաները լքեն Նիգերիայի մահմեդական հյուսիսը:

Լարվածության սրացման պատճառով արդեն 90 հազար մարդ փախել է հարավ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ