Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը հայտարարել է հայրենիք վերադառնալու իր որոշման մասին: Այդ մասին նա հունվարի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Կարաչիում հավաքված իր համախոհներին:
Մուշարաֆը նաեւ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել 2013 թվականի նախագահական ընտրություններին: Քաղաքական գործիչը համոզված է, որ նախկինում իր` իշխանավարելը «հաջող էր 100 %-ով»:
Մուշարաֆը մտադիր է Պակիստան վերադառնալ հունվարի 27-ից 30-ն ընկած ժամանակահատվածում: Ընդ որում, Պակիստանի դատախազությունում հայտնել են, որ հենց նախկին նախագահը ժամանի երկիր, նրան կձերբակալեն Բենազիր Բհուտտոյի սպանության մեղադրանքով: 2011 թվականի փետրվարի 12-ին պաղեստինյան դատարանը համապատասխան հրաման էր արձակել:
Փ. Մուշարաֆը, լինելով նախկին պակիստանյան գեներալ, երկրում իշխանության գլուխ է եկել 1999 թվականի ռազմական հեղաշրջման արդյունքում: 2008 թվականին նա հրաժարական է տվել` իմպիչմենթից խուսափելու համար: Ավելի ուշ նա մեկնել է երկրից եւ միառժամանակ ապրել է Լոնդոնում եւ Դուբայում:
Փ. Մուշարաֆը մեղադրում են, որ 2007 թվականին նրան ենթակա ուժային կառույցները չեն կարողացել ապահովել նախկին վարչապետ Բենազիր Բհուտտոյի անվտանգությունը: Ահաբեկչության քննության ընթացքում պարզվել է, որ նախկին վարչապետի թիկնազորի ռեժիմը թուլացվել է Փ. Մուշարաֆի հրամանով, հիշեցնում է rbc-ն:




























