News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վրաստանում խոշոր  վթար է տեղի ունեցել` միկրոավտոբուսն ընկել է ձորը, որի հետեւանքով զոհվել է 2 մարդ:

«Գռուզիա-Online»-ը հայտնում է, որ «Ֆորդ» մակնիշի միկրոավտոբուսն ընկել է մոտավորապես 200 մետր բարձրությունից` Խուլո գյուղի շրջակայքում: Այն հայաբնակ Ախալցխա քաղաքից ուղեւորվել էր դեպի Բաթումի:

Երկու ուսանողուհիներ` Կետինո Շավաձեն եւ Նաթիա Օչալաձեն տեղում մահացել են: Միկրոավտոբուսի ուղեւորները հիմնականում ուսանողներ են եղել:

Երթուղային տաքսու ինն ուղեւորներից երեքը ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Նրանց մոտ հայտնաբերվել են մեծ թվով կոտրվածքներ եւ ներքին արյունահոսություններ:

Վթարի պատճառները հստակեցվում են: Ենթադրվում է, որ վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը: Տուժածների բուժման բոլոր ծախսերն իր վրա է վերցրել Աջարիայի առողջապահության նախարարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ