News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարությունում այսօր` հունվարի 9-ին, տեղի է ունեցել ՊՆ կենտրոնական ապարատի խորհրդակցությունը, որի ժամանակ նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրել է ՀՀ Զինված ուժերի 2012 թվականի գերակա խնդիրները եւ հիմնական անելիքները:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ որպես 2012 թվականի գերակա խնդիրներ նախարար Օհանյանը առանձնացրել է ռազմակրթության, ռազմական արդյունաբերության եւ Զինված ուժերում կարգապահության բարձրացման խնդիրները: Պաշտպանության նախարարը առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել պաշտպանության նախարարության եւ Զինված ուժերի գլխավոր շտաբի ստորաբաժանումների այն աշխատակիցներին, որոնց պատշաճ ծառայության արդյունքում արձանագրվել են Զինված ուժերի 2011 թվականի հաջողությունները: Պաշտպանության նախարարի հրամանով օրինակելի ծառայությամբ աչքի ընկած զինծառայողները եւ քաղաքացիական ծառայողները արժանացել են ՊՆ գերատեսչական մեդալների ու պատվոգրերի:

Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել նաեւ ՊՆ մշտական գործող մասնագիտական հանձնաժողովի աշխատանքները եւ հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Վահրամ Բարսեղյանին պարգեւատրել «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ