News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ  հոկտեմբերի 15-ին «Կոնգրես» հյուրանոցում Հարություն Առաքելյանն իր բաժին ՀՌԱԿ-ի հերթական արտահերթ համագումարն էր արել, սակայն մինչ օրս չի վճարել դահլիճի վարձակալության գումարը (100 000 դրամ)։

«Մեր տեղեկություններով, «Կոնգրես» հյուրանոցի տնօրինությունը պատրաստվում է դատի տալ Առաքելյանին եւ պահանջել գումարը: Առաքելյանը, այս պատմությունից խրատված, 20-րդ արտահերթ համագումարը, որն անցկացրել Է նոյեմբերի 20-ին, հրավիրել է հենց իր տան «մեծ դահլիճում», այսինքն՝ հյուրասենյակում` արդարադատության նախարարություն ներկայացնելով նախորդ համագումարի պատվիրակների քանակից 6 անգամ պակաս պատվիրակի մասնակցություն:

Պատահական չէր, որ իր վերջին ասուլիսում լրագրողի հարցին, թե քաղաքական դաշտում որն է իր տեղը, նա տվեց իր տան հասցեն՝ ասելով, որ իր տեղը քաղաքական դաշտում Երվանդ Քոչար 19/6 հասցեն է»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ