News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայտնի են դարձել հունվարի 9-ին, Մոսկվայի հարավ-արեւմտյան թաղամասի իտալական Il Pittore ռեստորանում բնական գազի արտահոսքի հետեւանքով տեղի ունեցած պայթյունից տուժած 5 հայերի գտնվելու վայրերը եւ նրանց առողջական վիճակը:

Ըստ Ռուսաստանում Հայաստանի դեսպանության ճշտած տվյալների, հրդեհից տուժած հայերն են.

Ռոմա Մարկուսյան - 24 տարեկան, բժշկական օգնությունից հրաժարվել է:

Աղաջանովների ընտանիք - 52-ամյա Ելենա եւ 30-ամյա Վիկտորյա Աղաջանովները հրաժարվել են բժշկական օգնությունից, իսկ 3-ամյա Նիկա Աղաջանովան գտնվում է Մոսկվայի մանկաբուժության գիտահետազոտական ինստիտուտում: Նրա վիճակը գնահատվում է կայուն: Գրանցված է Մոսկվայում:

Սիրանույշ Եղուսյան - 36 տարեկան, վիճակը կայուն է (միջին ծանրության):

Վերջինս գտնվում է Մոսկվայի Սկլիֆասովսկիի անվան գիտահետազոտական ինստիտուտում: Գրանցված է Տուլայի մարզում:

Ֆելիքս Մկրտչյան - 14 տարեկան, առաջին բժշկական օգնություն ստանալուց հետո թեթեւ այրվածքներով դուրս է գրվել Մոսկվայի Սբ.Վլադիմիրի անվ. հիվանդանոցից:

Տուժածների քաղաքացիությունը ներկայումս ճշտվում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ