News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի աշխատակազմը հերքել է թբիլիսյան «Ալիա» թերթի տարածած լուրն այն մասին, թե իբր ԱՄՆ կատարած իր վերջին այցի ընթացքում Սահակաշվիլին կռվել է հյուրանոցի հավաքարարի հետ:

Վրաստանի նախագահի մամլո խոսնակ Մանանա Մանջգալաձեն վստահեցրել է, որ «ոչ մի նման բան չի եղել» եւ թերթի տեղեկություններն անվանել է «մատից հոտ քաշած», - տեղեկացնում է  «Վզգլյադ» թերթը:

«Ալիա»-ն, հղում անելով իր աղբյուրին, պատմել էր սկանդալի մասին, որը տեղի է ունեցել այն պատճառով, որ հավաքարարը Սահակաշվիլիին իբրեւ նախագահ չի ընկալել: Թերթի վկայությամբ` իրավիճակը հարթելու համար վրացական պատվիրակության անդամները ստիպված են եղել դիմել Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Բասի օգնությանը:

Թերթի աղբյուրի տվյալներով` նախքան այդ վրացական պատվիրակությունը խնջույքի է եղել ռեստորանում, «Սահակաշվիլիի պատվին կենացներ ասելով, Վլադիմիր Պուտինին անիծելով եւ ՆԱՏՕ մտնելու հարցը քննարկելով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ