News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ուզբեկստանի դեղերի շուկան հեռանկարային է հայաստանյան դեղարտադրողների համար: Այդ մասին նշված է «Դեղագործություն եւ բիոտեխնոլոգիաներ. Ոլորտային ռազմավարություն 2011-2020» ծրագրային փաստաթղթում: Այս ծրագիրը մաս է կազմում ՀՀ արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության, որը դեկտեմբերին հաստատվեց կառավարության կողմից:

Հայաստանը 2010 թ. արտահանել է 8 մլն դոլարի դեղագործական արտադրանք, արտահանման տարեկան աճը մոտ 20 % է: Ծրագրվում է դեղերի արտահանումը 2015 թ. հասցնել մինչեւ 20-25 մլն դոլարի, իսկ 2020 թ.` 75-115 մլն դոլարի:

Հայկական արտադրության դեղերը ներկայում արտահանվում են հետեւյալ երկրներ. Վրաստան (արտահանման 38%), Ռուսաստան (18%), Ուզբեկստան (13%), Բելառուս (6%), Ուկրաինա (5%), Քաթար (4%):

Ուզբեկստանի շուկան հեռանկարային է համարվում շուկայի հասունության ցածր մակարդակի եւ բնակչության մեծ թվաքանակի պատճառով: Սակայն արժութային խիստ կարգավորումը լուրջ խոչընդոտներ է առաջացնում հայկական արտահանողների համար (վճարումների ուշացումներ): Նշենք, որ ուզբեկական դեղերի շուկայում հաստատուն դիրքեր են գրավել վրացական դեղարտադրող 3 ընկերություններ, որոնք 2010 թ. Ուզբեկստան են արտահանել 6 մլն դոլարի արտադրանք, այն դեպքում, երբ Հայաստանի արտահանումը կազմել է 0.7 մլն. դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ