News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի «Փյունիկն» ընդլայնված կազմով սկսել է նախապատրաստվել նոր մրցաշրջանին: Թիմը մարզումներն անցկացնում է Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի արհեստական ծածկով խաղադաշտում:

«Փյունիկը» խզել է պայմանագրերը երեք ֆուտբոլիստների հետ: Դարպասապահ Կարեն Իսրայելյանը, կիսապաշտպան Արամ Հոսեփյանը եւ հարձակվող Խորեն Մանուչարյանը հանդես կգան այլ ակումբներում: Տեւական ընդմիջումից հետո մարզումներն է վերսկսել Դավիթ Մանոյանը: Թիմում է մարզվում նաեւ կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը, ում նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում մի քանի արտասահմանյան ակումբներ: Գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանին փոխարինած Սուրեն Չախալյանի հետ աշխատում են Արթուր Մկրտչյանը, Աշոտ Ավետիսյանը, Վարազդատ Ավետիսյանը եւ Արթուր Ավագյանը:

Մրցաշրջանի մեկնարկից առաջ «Փյունիկը» կանցկացնի երեք հավաք: Դրանցից առաջինը կլինի Ֆուտբոլի ակադեմիայում, իսկ երկուսը` Հայաստանից դուրս: 

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ