News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Վանաձորում, հունվարի 10-ին` ժամը 14.21-ին  տեղեկատվություն է ստացվել, որ  քացախաթթվից թունավորումով քաղաքի թիվ 1 հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 70-ամյա Օֆիկ Մելիքջանյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

Նույն օրը`ժամը 14.45-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել Խաչիկ գյուղի բնակիչ, 29-ամյա Մենա Գրիգորյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Նույն օրը`ժամը 19.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ բնական գազից թունավորումով Արագածոտնի մարզի  Թալին քաղաքի հիվանդանոց է տեղափոխվել նույն քաղաքի բնակիչ, 10-ամյա Լ. Սարգսյանը:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հունվարի 11-ին`ժամը 02.42-ին  Երեւան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 27 շենքի 49-րդ բնակարանի բնակիչներից ահազանգ է ստացվել դեղորայքից թունավորման մասին:

Կանչի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները դեղորայքից թունավորված, 78-ամյա Ասյա Սարգսյանին տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ