News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կասպյան տարածաշրջանում էներգետիկ շահերի բախման  հողի վրա հակամարտություններ լիովին հնարավոր են: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց  փորձագետ, Արտաքին քաղաքականության գերմանական միության  Ռուսաստանի եւ ԱՊՀ հարցերով հետազոտական ծրագրերի տնօրեն Ալեքսանդր Ռարը: Նրա խոսքով` բացասական զարգացման հնարավորությունը բացառել չի կարելի, թեեւ «տարածաշրջանում շատ պետություններ հեռու են բանանային լինելուց»:

«Այստեղ բախվում են հզոր դիվանագիտությամբ երկրների շահերը, որոնք տեսականորեն կարող են պայմանավորվել: Սակայն Արեւմուտքի համառ փորձերը` ինչ էլ լինի, շարունակել գազատարը Կասպից ծովի հատակով, հանդիպում է Ռուսատանի եւ Իրանի կտրուկ դիմակայությանը»,-նկատեց փորձագետը:

Նրա կարծիքով` ստեղծված իրավիճակը կարող է նաեւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի բռնկման պատճառ դառնալ: «Ինչ-որ մեկի խելքին կարող է փչել, որ Ղարբաղում պատերազմի բռնկումը կարող է  տարածաշրջանից ներդրողներին հեռացնելու մեխանիզմ լինել: Կարող է անգամ այդ գաղափարը իրագործելու ցանկություն առաջանել»,-կարծում է փորձագետը:

Ամփոփելով` նա նշեց, որ հավանական սցենարները բազմաթիվ են. «Ըստ էության, գերտերությունները ներկայումս պայքար են մղում  էներգառեսուրսների նկատմամբ վերահսկողության համար:  Շուտով կարող է տարածաշրջան մտնել նաեւ Չինաստանն իր պետկոնցեռններով,  եւ դա ավելի շատ կբարդացնի իրավիճակը... Սակայն առայժմ կոնկրետ կանխատեսումներ վաղ է անել»,-եզրափակեց փորձագետը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ