News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Աշխարհի բոլոր կանանց պետք է հոգեբուժարան տանել. դա լավագույնը կլինի տղամարդկանց առողջության համար: Այդ մասին ռուսաստանյան «Совершенно секретно» հեռուստաալքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին` բերելով Ռուսաստանի օրինակը, որտեղ, ըստ նրա, կանայք 10 մլն տղամարդ են սպանել:

«Դա Հիտլերը չի արել, Ելցինը չի արել: Տանն եք դուք ուժասպառ լինում, տանը, կամաց-կամաց...Ինչ- որ բան այնպես չարեցիր, այնտեղ չգնացիր, այն չհագար,  այն կոսոտյումը չէ, գույնը այն չէ,  փողն է քիչ,  գնիր, վաճառիր, կոսմետիկա, նորաձեւություն, թատրոն...»,-վրդովել է լիբերալների առաջանորդը:

Նրա կարծիքով` Գորբաչովն ազատություն ձեռք բերեց  միայն այն ժամանակ, երբ «ձերբազատվեց օձ կնոջից»: «Միայն հիմա է նա սկսել նորմալ ապրել... Հիմա նա անհատ է, իսկ առաջ ճորտ էր»,-հայտարարել է Ժիրինովսկին: Գրեթե նույնն բան էլ նա ասել է Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի մասին: « Նույնն էր` երկու աղջիկներ, երկու քածեր, ովքեր խեղդեցին տարեց հորը: Իսկ նա տնից  դուրս էր պրծնում եւ «մուռը թափում» երկրի վրա»,-կարծում է  Ժիրինովսկին:

 Ընդհանուր առմամբ, նրա կարծիքով, ողջ աշխարհի տղամարդիկ ատում են կանանց, քանի որ նրանք խանգարում են զարգանալ. «Աշխարհի բոլոր հանցագործությունները կատարվում են կանանց պատճառով»:

Ժիրինովսկին խոստովանել է, որ իր կինը երջանիկ չէ իր հետ, քանի որ ինքը նրան անտեսում է  եւ ժամանակ չունի զբաղվել նրա «հիմար սովորություններով»: «Ինչպիսի երջանկություն... 30 տարի գլխում այդ հիմար ֆրազն է` մուշտակ-կոշիկ, կոշիկ -մուշտակ...Նա 100 զույգ ճտքավոր կոշիկ եւ 20 մուշտակ ունի...Մեկ մատանին ձեզ քիչ է, եւս մեկը, եւս մեկը, դրեք բոլոր մատներին` ձեռքի, ոտքի...Երբեք ոչ մի կին չի ասի «բավական է», երբեք, թեկուզ անկողնում, թեկուզ սեղանի շուրջ, թեկուզ խանութում»,-ահա այսպիսի կարծիք է հայտնել քաղաքական գործիչը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ