News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանն իր դեմ ռազմական գործողություններ սկսելու դեպքում կարող է հարված հասցնել Ադրբեջանին: Նման կարծիք է հայտնել արեւելագետ Մհեր Բաղդասարյանը հունվարի 12-ի մամլո ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա` իրադարձությունների նման զարգացում հնարավոր է այն դեպքում, եթե Ադրբեջանն իր տարածքում տեղակայի արեւմտյան երկրների ԶՈՒ պահեստային ստորաբաժանումները: Այդ կապակցությամբ փորձագետը նշել է , որ Իրաքյան  դեպքերից հետո Ադրբեջանի եւ Իրանի հարաբերություններն այնքան էլ լավ վիճակում չեն: Այդ իսկ պատճառով Ադրբեջանը պետք է խելացի քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա խուսափել Իրանի հետ հարաբերությունների սրումից: Իսկ ինչ վերաբերում է Իրանին, փորձագետը նշեց, որ  նա եւս ունի իր ներքին խնդիրները: «Բայց այստեղ կարեւոր է արտաքին թշնամու առկայության փաստը: Հիմնականում նման թշնամու առկայությունը երկրի ներքին ուժերի միասնականությանն է նպաստում` չնայած հակամարտություններին»:

Հիշեցնենք, որ ի պատասխան Օրմուզի  նեղուցը փակելու մասին Իրանի հայտարարությունների`Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել էր, որ ԱՄՆ-ն դա թույլ չի տա:  «Դա այն սահմանն է, որը չի կարելի հատել», - հայտարարել է Պանետան: Իր հերթին ԱՄՆ Զինված ուժերի ստորաբաժանումների ղեկավարների միացյալ կոմիտեի նախագահ Մարտին Դեմփսին հայտարարել է, որ «եթե իրանցիները դիմեն նեղուցն արգելափակելու քայլին, ամերիկյան զորքերը պատրաստ կլինեն ոչնչացնել նրանց»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ