News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը զբաղեցրել է 39-րդ տեղը Տնտեսական ազատության ամենամյա ինդեքսում, որը ներկայացվել է Heritage Foundation վերլուծական կենտրոնի եւ The Wall Street Journal թերթի կողմից:

Ի տարբերություն նախորդ տարվա ցուցանիշի` Հայաստանի ինդեքսը իջել է 0.9 բալ եւ կազմել 68.8: Հիմնադրամի վերլուծաբանների կարծիքով, դա արտացոլում է կոռուպցիայից տնտեսական ազատության, պետական ծախսերի ազատության եւ վարկային համակարգի ազատության նվազում:

Տնտեսական ազատության ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում 19-րդ տեղը եվրոպական տարածաշրջանի 43 երկրների շարքում:

Հարեւան երկրներից Ադրբեջանը զբաղեցրել է 91-րդ, Վրաստանը` 34-րդ, Թուրքիան` 73-րդ, Իրանը` 171-րդ տեղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ