News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հերթական մրցաշրջանը Երեւանի «Միկան» կսկսի առանց մի քանի առաջատար ֆուտբոլիստների: Չինացի հարձակվող Դոնգ Ֆանգժուն մեկնել է հայրենիք, Հայկ Իշխանյանն ու Կոնստանտին Մանդրիչենկոն տեղափոխվել են Դիլիջանի «Իմպուլս», Արթուր Հարությունյանն ու Հովհաննես Գրիգորյանը ելույթ կունենան «Շիրակում», Վահագն Մինասյանը տեղափոխվել է «Ուլիս»:

Նարեկ Բեգլարյանն, ամենայն հավանականությամբ, հանդես կգա Սլովակիայում, Սամվել Մելքոնյանը փորձարկվում է Բուրգասի «Չեռնոմորեցում», իսկ Հրայր Մկոյանը պայմանագիր կնքեց Նալչիկի «Սպարտակի» հետ:

Թիմը նախատեսում է միայն մեկ հավաք անցկացնել` փետրվարի 23-ից մարտի 3-ը Կիպրոսում: Գլխավոր մարզչի պաշտոնակատար Զոլտ Հորնյակի գլխավորությամբ մնացած ժամանակում թիմը կմարզվի Երեւանում: «Միկայի» սպորտային տնօրեն Արմեն Պետիկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ ակումբը չի պատրաստվում լեգեոնականներ գնել եւ կապավինի դուստր թիմի կադրերին:

Հիշեցնենք, որ Հայաստանի անցած առաջնության վերջին տուրում Հայաստանի գավաթակիր «Միկան» «Փյունիկին» հաղթելու դեպքում կարող էր մտնել մրցանակային եռյակ, սակայն անել դա չհաջողվեց, եւ թիմը բավարարվեց 5-րդ տեղով:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ