News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայ առաքելական եկեղեցու Վիրահայոց Թեմի առաջնորդ տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի առաջնորդությամբ, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչներ Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Թեմական խորհրդի անդամ Ալեքսանդր Ութմազյանը եւ Վիրահայոց Թեմի Առաջնորդի օգնական Միքայել Ավագյանը հունվարի 11-ին այցելել են Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարան եւ հավատացյալ հայության կողմից Ամանորյա եւ Սուրբծննդյան շնորհավորանքներ փոխանցել Վրաց կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ին:

Պատվիրակությանը ուղեկցել է նաեւ Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար Վահագն Աֆյանը:

Վիրահայոց Առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը շնորհավորելով Պատրիարքին, երախտագիտություն է հայտնել վրաց եւ հայ եկեղեցիների բարեկամությունը պահպանելու եւ ջերմ ընդունելության համար: Թեմի Առաջեւորդն իր մտահոգությունն է հայտնել Թբիլիսիի հայկական պատմական թաղամասի եկեղեցիների, մանավանդ Սուրբ Նշան եւ Սուրբ Նորաշեն տաճարների վթարային վիճակի վերաբերյալ: Նա խնդրել է Իլյա Բ-ի միջամտությունը խնդրի լուծման կապակցությամբ, առաջարկելով եկեղեցիները վերադարձնել Հայոց Թեմին, որպեսզի հայ հավատացյալների ուժերով վերականգնվեն դրանք կամ մինչեւ հարցերի վերջնական լուծումը՝ Վրաստանի իշխանությունները հոգատար լինեն տաճարների վերականգնման եւ պահպանման գործին:

Իլյա Բ-ն շնորհավորել է Վրաստանում բնակվող հայությանը, գնահատել նրա ներդրումը ինչպես անցյալում, այնպես էլ այսօրվա Վրաստանի կյանքում, հորդորելով հաճախակի դարձնել հայ-վրացական մշակութային եւ հոգեւոր շփումները եւ հույս հայտնել, որ իր միջամտությունը կբերի բարձրացված հարցի լուծման առնչությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ