News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԿԺԴՀ-ն իրականացրել է փոքր հեռահարության երեք KN-02 բալիստիկ հրթիռների բացթողում Հյուսիսային Կորեայի արեւելյան ջրերի շրջանում: Այդ տիպի հրթիռների թռիչքի հեռավորությունը կազմում է 120 կմ, հայտնում է РБК` հղում անելով  BBC:

Հյուսիսային Կորեային պաշտոնական լրատվամիջոցներն այդ տեղեկատվությունը չեն մեկնաբանում: KN-02 տիպի հրթիռները կարող են ուղղված լինել Պհենյանի մերձավոր հարեւանի` Հարավային Կորեայի դեմ:

Այնուամենայնիվ, սա վերջին ամսվա ընթացքում ԿԺԴՀ-ի կողմից իրականացրած բալիստիկ հրթիռների առաջին փորձարկումը չէր: 2011 թվականի դեկտեմբերի 19-ին` ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան մասին պաշտոնական հայտարարությունից հետո Կորեայի թերակղզու  արեւելյան ափից իրականացվեց փոքր հեռահարության հրթիռի փորձարկում: Հարավային Կորեայի ղեկավարությունում այդ ժամանակ հայտարարեցին, որ հրթիռի փորձարկումը նախատեսված էր, ամենայն հավանականությամբ, կապ չուներ ԿԺԴՀ-ի առաջնորդի մահվան հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ