News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից քննվող Մինաս Սարգսյանի գործը կարող է նախադեպ լինել, որի դեպքում Ադրբեջանը կարող է սնանկանալ, քանի որ այդ երկրի իշխանությունները հայ փախստականներին պարտք են ավելի քան 100 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանահայերի ասամբլեայի ղեկավար Գրիգոր Այվազյանը հունվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել երկու հայց` հայ եւ ադրբեջանցի փախստականներից: Խոսքը Լաչինի նախկին բնակիչ Էլհան Չիրագովի եւ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղի նախկին բնակիչ Մինաս Սարգսյանի մասին է: Հայցերն ընտրվել են ավելի քան հազարավոր հայցերի միջից: Երկու հայցերն էլ ներկայացվել են ՄԻԵԴ-ին 2000-ի կեսերին` 2005-ին եւ 2006-ին: Երկու դեպքում էլ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով գույքի կորստի մասին: Չիրագովի հայցը պարունակում է որոշ ազգային եւ կրոնական դրույթներ: Ակնկալվում է, որ երկու գործով էլ որոշում կընդունվի ընթացիկ տարվա մեջ:

Գրիգոր Այվազյանի կարծիքով, Սարգսյանի գործը ընդունող ՄԻԵԴ-ի ընտրությունը զարմանք է առաջանում: «Այժմ Ադրբեջանը հայտարարում է, որ Գյուլիստանը ոչ ամբողջությամբ վերահսկվող տարածք է: Կարող էր Ալիեւը նույնը ասել Բաքվում»,-հռետորական հարց է բարձրացնում Այվազյանը: Չիրիգովի գործը, ընդհակառակը, որեւէ կապ չունի Հայաստանի հետ: «Չիրագովի հարցերն ուղղված են Լեռնային Ղարաբաղին, ոչ թե Հայաստանին»,-նշել է Այվազյանը: Նրա խոսքով, փաստացի յուրաքանչյուր փախստական հայ ընտանիք Ադրբեջանում թողել է տուն եւ սեփականություն, որի ներկայիս արժեքը կազմում է 250 հազար դոլարից ավել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ