News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Յունիբանկը» ներդնում է CRM-համակարգերի եւ ամպային հաշվարկների (Cloud Computing)  ոլորտում համաշխարհային առաջատար ամերիկյան Salesforce.com ընկերության հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառավարման նոր համակարգը: Այդ մասին տեղեկացնում են Բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից: CRM-համակարգն օգտագործվում է հաճախորդների սպասարկման որակի բարձրացման, բանկային ծառայությունների իրացման ավտոմատացման, բիզնես գործընթացների բարելավման եւ արդյունքների հետագա վերլուծման համար:

«Յունիբանկը» Salesforce համակարգի ներդրման նախագծի իրականացումը սկսել է 2011թ.: Արդեն ձեռք են բերվել համապատասխան արտոնագրերն ու նոր սարքավորումները: Նախատեսված է համակարգի կիրառումը սկսել 2012թ.-ի    սկզբին: 

«Յունիբանկն»  իր գործունեության գերակա ուղղություն ընտրել է մանրածախ ոլորտը: Նման ուղղվածությունը ենթադրում է հաճախորդամետ մոտեցում, ինչպես նաեւ առանձնակի ուշադրություն ֆիզիկական անձանց սպասարկման արագության եւ որակի նկատմամբ: Ոլորտի համաշխարհային առաջատարի կողմից առաջարկված կառավարման ժամանակակից համակարգի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն ավտոմատացնել վարկավորման գործընթացը, այլեւ իրականացնել վարկային ռիսկերի գնահատում նոր մոդելի կիրառմամբ, ինչն էապես կկրճատի վարկերի ձեւակերպման ժամանակը: Բացի այդ, Salesforce-ի ծրագրային ապահովման շնորհիվ «Յունիբանկը» հետագայում կարող է հաճախորդներին առաջարկել հաղորդակցության բոլոր ժամանակակից ուղիները, ներառյալ մոբիլ բանկինգ ծառայությունը, որի գործարկումը նախատեսված է այս տարվա առաջին եռամսյակում:

«Կառավարման նոր համակարգը թույլ կտա որոշել եւ կանխատեսել հաճախորդների կողմից ներկայացվող պահանջարկը եւ կարճ ժամանակում ապահովել նոր գործիքների մշակումը: Այդ իսկ պատճառով Salesforce համակարգը, որի հիմքում ընկած է հաճախորդների շահերի գերակայությունը, համապատասխանում է մեզ իր բոլոր չափանիշներով», -նշել է  Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, քարտային բիզնեսի ուղեկցման գծով տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ