News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողներն օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, հունվարի 13-ի երեկոյան, կողոպուտներ կատարելու կասկածանքով, Ավան համայնքում գտնվող «Գրանդ Քենդի» խանութի մոտից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 33-ամյա Միխայիլ Մուրադաշվիլիին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վերջինս խոստովանել է, որ կողոպուտներ է կատարել Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի տարածքում:

Ձեռնարկվում են միջոցառումներ Մ. Մուրադաշվիլիի գործողություններից տուժած քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ