News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իսրայելը կարող է ռազմական հարված հասցնել Իրանին, բայց նման զարգացման հավանականությունը փոքր է: Այս մասին, այսօր` հունվարի 14-ին, մամուլի ասուլիսում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, հավելելով, որ դա կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների ողջ տարածաշրջանի ու աշխարհի համար:

Նրա կարծիքով, այս դեպքում իրադարձությունների զարգացում կանխատեսելը բարդ է, քանի որ կան մի քանի գործոններ, որոնք ենթադրում են պատերազմի անխուսափելիություն, սակայն, զուգահեռաբար, գործընթացներ են տեղի ունենում, որոնք թույլ չեն տալիս միանշանակ պնդել, որ պատերազմ կլինի:

Ինչ վերաբերում է Իրանի դեմ բուն ռազմական գործողություններին, Հովհաննիսյանը կարծում է, որ դրանք հղի են լուրջ հետեւանքներով: «Իրանի ռազմական հզորությունը զիջում է Իսրայելին եւ դժվար թե նա ունակ լինի ինչ-որ բան անել, եթե իրեն հարվածեն: Բայց Թեհրանն ունի լծակներ, որոնց օգնությամբ կարող է ի պատասխան թունավորել Իսրայելի կյանքը:

Որպես իրադարձությունների զարգացման հնարավոր սցենար, փորձագետը նշեց Իրանի կողմից Ադրբեջանին եւ անգամ Թուրքիային հարվածելը, եթե նրանք ուղղակի կամ անուղղակի աջակցեն ռազմական արշավն ընդդեմ Իրանի:

«Հնարավոր են լոկալ հակամարտությունների ապասառեցում ու նոր հակամարտությունների առաջացում: Այդ դեպքում հնարավոր է իրավիճակը սրվի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում»,-նշեց նա, ընդգծելով, որ եթե Իրանին հարվածեն, դա այս կամ այն կերպ կանդրադառնա տարածաշրջանում, նաեւ ողջ աշխարհում, ուժերի հավասարակշռության վրա, քանի որ շահագրգիռ կողմերը շատ են: «Չի կարելի բացառել նույնիսկ երրորդ աշխարհամարտ սկսելու հավանականությունը»,-ամփոփեց Հովհաննիսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ