News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Քաթարի էմիր շեյխ Համադ բեն-Խալիֆա Թանին այսօր` հունվարի 14-ին, հայտարարել է Սիրիա զորքեր մտցնելու հնարավորության մասին, որպեսզի կանխվի այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից  քաղաքացիական բնակչության շրջանում սպանությունները:

«Այս իրավիճակում սպանությունները կանխելու համար անհրաժեշտ է զորքեր մտցնել»,-ասել է Քաթարի էմիրը CBS-ին տված հարցազրույցում:

Նա առաջինն է արաբական երկրների առաջնորդներից, ով հանդես է գալիս Սիրիա զորքեր մտցնելու օգտին, որտեղ նախորդ տարվա գարնանից սկսած հուզումները չեն դադարում:

Արժե նշել, որ նախքան հուզումների սկսելը, Քաթարի էմիրը Սիրիայի նախագահի գլխավոր կողմանկիցներից մեկն էր, բայց անցած տարի նա դարձել է Ասադի ամենախիստ քննադատը, գրում է Gazeta.ru-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ