News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առաջիկա երեք օրերին հանրապետության տարածքում եղանակային պայմանների էական փոփոխություն չի սպասվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նրա խոսքով`կդիտվի փոփոխական ամպամածություն, արեւմտյան առանձին շրջաններում հնարավոր է թույլ ձյուն: Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ օդի ջերմաստիճանը հունվարի 15-ին էապես չի փոխվի, իսկ հունվարի 16-ին հարավ արեւմուտքից կթափանցեն տաք օդային հոսանքներ, որոնցով պայմանավորված` ջերմաստիճանը 2-4-ով կբարձրանա:

Մայրաքաղաքում կդիտվի փոփոխական ամպամածություն, սպասվում են տեղումներ: Գիշերը կլինի 0-2 աստիճան, իսկ ցերեկը` 4-6 աստիճան տաքություև:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ