News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2011-ին Երեւանի «Միկայում» հանդես եկած հարձակողական կիսապաշտպան Սամվել Մելքոնյանը վեց ամսվա պայմանագիր է կնքել Բուլղարիայի «Չեռնոմորեցի» հետ: Վեց ամսից հետո Մելքոնյանը կարող է երկու տարով երկարաձգել պայմանագիրը Բուրգասի ակումբի հետ: Սամվել Մելքոնյանը ժամանակին հանդես է եկել նաեւ «Բանանցում» եւ Դոնեցկի «Մետալուրգում»:

«Բանանցի» կազմում 27-ամյա ֆուտբոլիստն անցկացրել է 165 հանդիպում եւ խփել 56 գնդակ: Մելքոնյանը 29 հանդիպում է անցկացրել նաեւ Հայաստանի ազգային հավաքականում:

«Չեռնոմորեցը» Բուլղարիայի առաջնությունում ընթանում է երրորդ տեղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ