News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Բոլոր ցեղասպանություններն ի վերջո պետք է դատապարտվեն՝ անկախ այն բանից, թե եվրոպական որ երկիրն է սկսել այդ գործընթացը», -NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է գերմանացի պատգամավոր, Բունդեսթագի Մարդու իրավունքների եւ հումանիտար օգնության հանձնաժողովում  «Ձախ» (Die Linke) կուսակցության խմբի ղեկավար Աննեթե Գրոթը:

Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը՝  ընդդիմադիր  պատգամավորն  ուշադրություն  հրավիրեց այն փաստին, որ ըստ ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիայի»՝ սահմանվում է, որ ցանկացած լեզվի կամ մշակույթի ճնշումն ու ոտնահարումը եւս ցեղասպանություն է: Ուստի, եթե Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծն ընդունվի, ապա դա շատ լավ ազդակ կհանդիսանա քուրդ ժողովրդի համար: «Քրդերր պետք է մանրամասն ուսումնասիրեն այս նախադեպը, եւ Թուրքիան կարող է լրացուցիչ խնդրի առաջ կանգնել»,-նշել է Գրոթը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ