News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 13
Տեսնել լրահոսը

Երեւանի «Արարատն» անցած մրցաշրջանում անհաջող հանդես եկավ` եզրափակելով Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Հանուն արդարության պետք է նշել, որ առաջնության վերջնամասում «Արարատը» սկսեց կայուն խաղալ եւ յուրաքանչյուր թիմի դժվարությամբ էր հաջողվում միավոր կորզել:

Հերթական առաջնությունից առաջ «Արարատը» պատրաստվում է հավաքներ անցկացնել, սակայն դեռ ոչինչ հստակ չէ: Սկսելով մարզվել դեռեւս 2011թ. դեկտեմբերին` «Արարատը» ամանորյա արձակուրդից հետո մարզումները վերսկսել է հունվարի 7-ին: Թիմը նախապատրաստվում է Ձորաղբյուրի մարզաբազայում:

Անցած տարվա առաջնության ավարտից հետո թիմը լքել են Արա Հովհաննիսյանը, Կարեն Զաքարյանը եւ Կարեն Ավոյանը: Նրանց պայմանագրերը լրացել են, եւ ակումբը չի ցանկացել երկարաձգել:

Այժմ «Արարատի» մարզումներին մասնակցում են 27-28 ֆուտբոլիստներ, որոնց մեջ կան նաեւ ակումբի դուստր թիմի խաղացողներ: «Արարատը» չի պատրաստվում հրավիրել լեգեոնականների եւ շեշտը կդնի տեղի կադրերի վրա:

Պատրաստեց Խաչիկ Չախոյանը  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Partner news