News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բուխարեստում արդեն մի քանի օր է տեղի են ունենում հակակառավարական ցույցեր: Հունվարի 15-ին ցուցարարներին ցրելու արդյունքում  տուժել է 30 մարդ:

Ռումինիայի մայրաքաղաքի փողոցներ են դուրս եկել տնտեսության եւ առողջապահական համակարգի նոր փոփոխություններից դժգոհ ցուցարարներ: Բողոքողներն սկսել են քար եւ փայտ նետել ոստիկանների վրա, որոնք էլ ստիպված են եղել կիրառել արցունքաբեր գազ:

Ցուցարաների պահանջներից է Տրայան Բեսեկսի հրաժարականը: Հունվարի 15-ին կառավարությունը լքել է առողջապահության փոխնախարարը` քննադատելով առողջապահության ոլորտի փոփոխությունները: Այլ զիջումների կառավարությունը դեռ չի գնում, որի հետեւանքով էլ իրադրությունն ավելի է սրվում:

Ցույցի հետեւանքով հիվանդանոց է տեղափոխվել 15 մարդ, գրում է  gazeta.ru-ն` հղում անելով   euronews-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ