News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարության հունվարի 19-ի նիստի օրակարգում է հայտնվել Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության հետ ատոմային էներգետիկայի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրին հավանություն տալու հարցը:

Նշենք, որ եւ Հորդանանը, եւ Հայաստանը մտադիր են առաջիկա տասնամյակում նոր ատոմային էներգաբլոկ կառուցել: Ընդ որում` 2 դեպքում էլ շինարարական աշխատանքներն իրականացնելու հետաքրքրություն է ներկայացնում ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերությունը:

Ըստ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ներկայացրած հիմնավորման` ատոմային էներգիայի հետազոտությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության հետ համաձայնագիր ստորագրելու առաջարկը ներկայացվել է Հորդանանի ատոմային էներգիայի հանձնաժողովի փոխնախագահ Քարամ Աջաջի կողմից:

Համաձայնագրի ստորագրումով նախատեսվում է, որ ատոմային էներգիայի բնագավառում երկու երկրների միջև համագործակցությունը կծառայի ատոմային էներգիայի միայն խաղաղ նպատակներով օգտագործմանը և չի օգտագործվի միջուկային զենքի և այլ միջուկային պայթուցիկ սարքերի ստեղծման կամ որևէ այլ ռազմավարական նպատակի հասնելու համար:

Համագործակցության իրականացման ընթացքում երկու երկրներն առաջնորդվելու են ՄԱԿ-ի 1968 թվականի հուլիսի 1-ի «Միջուկային զենքը չտարածելու մասին» պայմանագրի սկզբունքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ