News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունվարի 16-ին, ընդունել է Հայաստանի հարցով Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Եվրոպայի Խորհրդի դերը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում: Նախարար Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը շարունակում է իրականացնել Եվրոպայի Խորհրդի առաջ ստանձնած իր պարտավորությունները՝ հիմնված ժողովրդավարության, օրենքի գերակայության եւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության վրա:

Ջոն Պրեսկոտը դրական է գնահատել ժողովրդավարական  բարեփոխումների գործընթացում Հայաստանում արձանագրված առաջընթացը:

Զրուցակիցները անդրադարձել են առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային խնդիրներ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ