News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չինաստանը ծրագրում է Ադրբեջան առաքել FC-1 թեթեւ կործանիչներ: Այդ մասին գրում է «Իզվեստիա» թերթը, որի տվյալներով՝ կործանիչների մշակումն իրականացվել է «ՄիԳ» ընկերության աջակցությամբ: Ինչպես հայտնում է աղբյուրը, պոտենցիալ գնորդների շարքում նշվում է նաեւ Զիմբաբվեն: Դրա հետ մեկտեղ Պեկինը պատրաստվում է կործանիչների սերիական արտադրություն սկսել Պակիստանում:

Տվյալ տեղեկությունը հաստատել է նաեւ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը, որի խոսքով՝ Ադրբեջանը մտադիր է Չինաստանից ռազմական ինքնաթիռներ գնել:

«Որքան ես գիտեմ, նման բանակցություններ վարվել են, եւ մեր երկիրը մտադիր է այդ տեխնիկան գնել Չինաստանից: Այդ պատճառով էլ կարծում եմ՝ առաջիկայում մեր պաշտպանական գերատեսչությունը կգնի այդ տեխնիկան Չինաստանից»,- ասել է Ջաֆարովը:

Դրա հետ մեկտեղ փորձագետը տարակուսանք է հայտնել չինական ինքնաթիռներ գնելու կապակցությամբ, որը, նրա խոսքերով, լայն ժողովրդականություն չի վայելում:

Չինացիների եւ պակիստանցիների գնահատականներով՝ արտահանվելու է մինչեւ 800 այդպիսի ինքնաթիռ: Զարմանալին այն է, որ դա չի հուզում ռուսներին, որոնք էլ պատրաստում են այդ ինքնաթիռների շարժիչները:

Ի դեպ, ռուսական ընկերության ղեկավար Ռուսլան Պուխովը հայտարարել է, թե առանց ռուսական շարժիչների՝ չինական ինքնաթիռների զանգվածային արտահանումը բացառվում է: «Այլ հարց է, որ Չինաստանն, իր սովորույթի համաձայն, կարող է այլ կերպ վարվել: Պայմանագիր կնքել՝ խոստանալով, թե գնում է իր համար, ապա վերավաճառել՝ մեծ վնաս հասցնելով մեզ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ