News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի շուրջ Ռուսաստանն ու Ադրբեջանը սկզբունքային տարաձայնություններ չունեն: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում:

Ավելի վաղ որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Գաբալայի ՌԼԿ-ի հետ կապված խնդիրներով Բաքու է ժամանելու ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Ասիայի գործերով փոխպետքարտուղար Էրիկ Ռուբինը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ինչ վերաբերում է Գաբալայի ՌԼԿ-ին, բառացիորեն օրերս պետք է շարունակվեն բանակցությունները մեր ռազմական պատվիրակությունների միջեւ: Որքան ես հասկանում են, հարցը վարձավճարի կոնկրետ չափի մասին է, սկզբունքային խնդիրներ այստեղ չկան, նրանք պարզապես պետք է պայմանավորվեն»,- ասել է Լավրովը:

Վարձավճարի շուրջ Ռուսաստանի հետ պայմանագիրը կնքվել է 2002թ.: Դրա ժամկետը լրանում է 2012թ. դեկտեմբերի 24-ին: Բաքվում է գտնվում ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովի գլխավորած պատվիրակությունը, որը լիազորված է բանակցություններ վարել վերջնական խնդիրների շուրջ: Ավելի վաղ Ռուսաստանը հայտնել էր, որ մտադիր է Գաբալայում նոր ՌԼԿ կառուցել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ