News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ պաշտպանության բանակի շտաբը 2012-ի սկզբից եւեթ ամբողջական կազմով իրականացնում է իր ծառայողական պարտականությունները. անցկացվել են ուսումնական վարժանքներ, որոնց նպատակն է եւս մեկ անգամ ստուգել շտաբի բաժինների եւ ծառայության ռազմական պատրաստվածության մակարդակը, ինչպես նաեւ ճշգրտել զորամասերի եւ ստորաբաժանումների հրամանատարության միջեւ համագործակցության գործընթացի կազմակերպումը:

ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաղորդել են, որ ուսումնական վարժանքների շրջանակներում կազմակերպվել են լսումներ, որոնց ընթացքում զեկույցով հանդես են եկել հրամանատարական անձնակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները եւ մի շարք զորամասերի հրամանատարներ:

«Կարելի է ասել, որ ինչպես հրամանատարությունը, այնպես էլ զորամասերի ենթակաները պատրաստ են իրենց պարտականությունները իրականացնել ժամանակին եւ որակով, եւ, որն ավելի կարեւոր է, առաջադրված խնդիրների իրականացման ընթացում ի զորու են դրսեւորել կոորդինացված մոտեցում եւ պրոֆեսիոնալ պատրաստվածության բարձր մակարդակ»,-ասել է ԼՂՀ Պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ