News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում «հայերի գանձերը» որոնողների հերթական թիրախն է դարձել Բինգյոլ  (Բյուրակն)  նահանգի Գենչի շրջանում գտնվող հայերի գերեզմանների պղծումները:

Թուրքական Turkiye պարբերականի փոխանցմամբ` Գենչ շրջկենտրոնից 3 կմ հեռավորության վրա գտնվող Սուրեքլի գյուղի մոտակայքում գտնվող հայկական գերեզմաններում գանձ որոնողները 6 մետր խորությամբ փոս են փորել: Տեղի գյուղապետ Ջեւդեթ Գյուները նշել է, թե գնացել եւ տեսել են անհայտ անձանց կողմից փորված փոսն ու դուրս նետված մարդկային կմախքները: «Մենք սարսափելի տեսարանի ականատես եղանք: Այդ ամենն անողները անխիղճներ են: Նրանք անթիվ կմախքներ դուրս են նետել եւ հեռացել: Սրա հետ կապված մենք դիմել ենք դատախազություն»,-ասել է գյուղապետը:

Գյուղացիները նշել են, որ նախկինում այս տարածքներում հայեր են ապրել եւ իրենց գյուղը մշտապես ենթարկվում է «հայերի գանձերը» որոնողների հարձակումներին եւ խնդրել, որ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս հանգամանքին:

Նշենք, որ ամբողջ Թուրքիայի տարածքում, որտեղ որ ապրել են հայերը, գանձ փնտրելու տենդ է։  Տեղի բնակիչները առիթը բաց չեն թողնում իրենց պատմական հայրենիքը մեկնած հայերից հետաքրքրվելու «թաքցրած գանձերով»՝ դրանք կիսվելու առաջարկ անելով նրանց։

Գանձերի մոլուցքով տառապողներն իրականացնում են սրբապղծություն՝ քանդելով հայերի գերեզմաներն ու եկեղեցիների հիմքերը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ