News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երիտասարդ իրանցի դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանին, ով բնակվում է Ֆրանսիայում, այսուհետ չի կարող վերադառնալ հայրենիք, քանի որ մերկ նկարվել է Le Figaro հանդեսում` ի նշան բողոքի Իրանում կանանց իրավունքների խախտման դեմ: Լուսանկարը, որը հայտնվել է Facebook-ի էջում, մեծ աղմուկ է բարձրացրել, Ֆարահանին հազարավոր մեկնաբանություններ է ստացել: Մի մասը մեղադրում է նրան անպարկեշտության մեջ, մյուսները հիացած են «մահմեդական երկրներում կանանց իրավունքների համար պայքարում դրսեւորած խիզախության համար»:

«Ինձ պաշտոնապես տեղեկացրել են մշակույթի եւ մահմեդական կողմնորոշման նախարարությունից, որ Իրանը դերասանների կամ արտիստների կարիք չունի, եւ ես կարող եմ իմ դերասանական ծառայություններն առաջարկել ուրիշներին»,- ասել է Ֆարահանին The Daily Telegraph-ին:

Երիտասարդ դերասանուհին լքել է Իրանը` դժգոհելով կինոարդյունաբերությունը խեղդող իսլամական օրենքների դեմ:

Ֆարահանին թատրոնում սկսել է խաղալ 6 տարեկանում, իսկ 14-ում նկարահանվել է իր առաջին ֆիլմում եւ միանգամից արժանացել լավագույն դերասանուհու կոչման Թեհրանի «Ֆաջր» փառատոնում: Նա նկարահանվել է եւս 15 ֆիլմերում, որոնք մրցանակներ են ստացել տարբեր փառատոններում: Ֆարահանին նաեւ բնապահպանական շարժման ակտիվիստ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ