News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2012 թվականին շրջաններում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հատուկ ուշադրություն է դարձվել գյուղատնտեսության եւ կապիտալ շինարարության ոլորտներին:

Նախագահը կարեւոր է համարել այս երկու ուղղությունները շրջանների` հատկապես գյուղական բնակավայրերի զարգացման գործում եւ ընդգծել աշխատանքների ճիշտ ու համակարգված իրականացման անհրաժեշտությունը:

Երկրի ղեկավարը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը եւ շրջվարչակազմերի ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ