News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանում բնակվող շատ ադրբեջանցիներ դժգոհ են այդ երկրի իշխանությունների կողմից վարվող քաղաքականությունից: Վրաստանի ծագումով ադրբեջանցի բնակիչները Կեշելի, Գազլար, Լեմբելի եւ մերձակա այլ բնակավայրերից կանգնել են իրենց հողերը կորցնելու սպառնալիքի առջեւ:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Turan գործակալությունը, այդ կապակցությամբ ադրբեջանցիների «Բորչալի» տեղական հասարակական միավորումը  դիմել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին` պահանջելով «վերականգնել ադրբեջանցիների գույքային իրավունքները»: Մասնավորապես` վրաստանաբնակ ադրբեջանցիների դժգոհությունն է հարուցել այն, որ Սագարեչո շրջանի Գարաչեպ տարածքում, որտեղ էլ տեղակայված են վերոնշյալ գյուղերը,  5 200 հա հող է վաճառվել վրացի ձեռներեցներին:

Առայժմ Սահակաշվիլին այդ դիմումին չի պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ