News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀԱԿ-ի մաս կազմող 18 կուսակցություններից յուրաքանչյուրը, ըստ լուրերի, այս օրերին փորձում է իր կուսակցությունների հնարավորինս մեծ մասնակցություն ապահովել ՀԱԿ-ի համամասնական ցուցակի անցողիկ տեղերում:

«Ասում են, որ զորօրինակ, ՀԱԿ-ի մաս կազմող ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն իր կուսակցության համար անցողիկ երեք տեղ է պահանջել՝ իր, Գուրգեն Եղիազարյանի եւ եւս մեկ հոգու համար: «Իմ կարծիքով՝ դա ընդամենը ինտրիգ է, որ նետված է, նման բան չկա»,-երեկ մեր թղթակցին հայտնել է ՍԴՀԿ ատենապետը՝ ավելացնելով. «Մենք շատ զուսպ մարդիկ ենք, որպեսզի նման առեւտրի մեջ մտնենք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ պետք է նախ մեխանիզմը լինի, որից հետո ամեն կուսակցություն կհասկանա, թե ինչ չափով եւ ինչ իրավունքներ ունի»:

Տիկին Սարգսյանն ասաց, որ համամասնական ցուցակը ՀԱԿ-ում քննարկման չի դրվել. «Դեռ մեծամասնականի մասին ենք քննարկում՝ առաջադրե՞լ թեկնածուներ, թե՞ ոչ, բայց դեռ վերջնական որոշում չենք կայացրել»: Վստահեցրեց նա՝ ասելով, որ անգամ տեղյակ չէ՝ ինքն անձամբ ընդգրկվելո՞ւ է ցուցակի անցողիկ տեղերում, թե՞ ոչ: Օրենքը կանանց 20 տոկոս մասնակցություն է պահանջում: Այնպես որ՝ ուզեն-չուզեն, ընդգրկելու են հենց առաջին տասնյակում»,- գրում է «Հրապարակ»-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ