News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Թոմաս Համարբերգը հայտարարել է, որ ցնցված է  Հրանտ Դինքի գործի դատավճռից:

«Ես ցնցված եմ դատարանի որոշումից: Ես ավելի էի զարմացել, երբ լսել էի, որ դատախազն ու դատավորը եւս դժգոհ են  արդյունքից», - Ստամբուլում Եվրոպայում մարդու իրավունքների զեկույցին նվիրված քննարկումների ընթացքում նշել  է նա:

Իր զեկույցում Համարբերգը նշում է, որ Դինքը, ինչպես նաեւ Եվրոպայի այլ լրագրողներ, սպանվել են այն  բանի պատճառով, որ ուղղակի իրենց գործն են արել: «Անհրաժեշտ է անել ամեն հնարավորը, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն ոչ միայն սպանությունն իրագործողները, այլեւ պատվիրատուները»,- զեկույցից հատված է մեջբերում թուրքական Today`s Zaman-ը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հունվարի 17-ին Ստամբուլի ծանր հանցագործությունների դատարանը Հրանտ Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալին ցմահ բանտարկության է դատապարտել: Մյուս մեղադրյալ Էրհան Թունջելը անմեղ է ճանաչվել  սպանության գործով, սակայն դատապարտվել է 10 տարի 6 ամիս ժամկետով` McDonald`s-ում պայթյուն կազմակերպելու համար: Սակայն դրանից հետո դատարանը նրա ազատման մասին վճիռ է կայացրել` հաշվի առնելով նախապես իր եզրակացության մեջ նշված ժամկետը:

Սպանության կատարող Օգյուն Սամաստը դատապարտվել է 21 տարի 6 ամիս ժամկետով, դրան հավելյալ 1 տարի 4 ամիս ժամկետ` զենք պահելու համար: Դատարանի վճռով  այդ գործի 19 մեղադրյալների վրայից հանվել է կազմակերպված հանցագործության խմբին անդամակցելու մեղադրանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ