News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների Սոչիում կայացած եռակողմ հանդիպումը Դմիտրի Մեդվեդեւի միջնորդական առաքելության հաջողության հասնելու վերջին շանսն էր: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնեց Միջազգային հարաբերությունների եւ արտաքին երկխոսության իսպանական ֆոնդի (FRIDE) փորձագետ Յոն Բոոնստրան:

Մեդվեդեւի միջնորդական առաքելությունը, այդ թվում՝ Կազանի հանդիպումը, որի հետ շատ հույսեր էին կապված, որեւէ իրական արդյունք չեն տվել: Բացի դրանից, Մեդվեդեւի հայտարարությունները դժվար, թե հակամարտող կողմերը ընդունեն նախկինի լրջությամբ, քանի որ արդեն այս տարվա մարտին արդեն, Ռուսաստանը այլ նախագահ կունենա: «Սա Մեդվեդեւի վերջին շանսն էր: Հիմք չկար կարծելու, որ Հայաստանն ու Ադրբբեջանը ավելի շատ էին համաձայնության հակված, քան անցած տարվա հուլիսին»,- ասաց FRIDE փորձագետը:

Այնուամենայնիվ Ռուսաստանի նախաձեռնությունն , ըստ փորձագետի, ազնիվ քայլ էր, քանի որ այդ երկիրը մեծ նշանակություն է տալիս թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ լավ հարաբերությունների պահպանմանը, եւ մտահոգված է Լեռնային Ղարաբաղում լարվածությամբ: «Ռուսաստանը, առանց որեւէ կասկածի, Հարավային Կովկասում ամենաազդեցիկ երկիրն է: Նրա ազդեցության  հետ չեն կարող համեմատվել ԱՄՆ, ԵՄ եւ Թուրքիայի ունեցած ազդեցությունը: Եթե կա ինչ-որ ուժ, որ կարող է երկու կողմերին համաձայնության բերել՝ դա Ռուսաստանն է»,- ասաց Բոոնստրան:

Փորձագետի խոսքով՝ Մեդվեդեւի եռակողմ հանդիպումների նախաձեռնությունը փոքր-ինչ ստվերել է ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունը, եւ եթե ՌԴ նոր նախագահը հրաժարվի այս ֆորմատից, ապա դա հնարավոր է վատ անդրադառնալ բանակցությունների վրա:

Նշենք, որ հունվարի 23-ին Սոչիում կայացավ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների, թվով 10-րդ եռակողմ հանդիպումը: Հանդիպման ավարտին կողմերը հերթական համատեղ հայտարարություն են կատարել:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ