News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Սենատի որոշումը «մեծագույն անարդարություն է եւ վկայում է Թուրքիայի նկատմամբ հարգանքի բացարձակ բացակայության մասին», հայտարարել է Թուրքիայի Արդարադատության նախարար Սադուլլահ Էրգինը CNN-Turk-ին տված հարցազրույցում` կապված ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտման համար Ֆրանսիայում քրեական պատասխանատվություն մտցնելու հետ:

Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Վոլքան Բոզքիրը Թվիթթերում գրել է. «Ֆրանսիան սեւ էջ բացեց իր պատմությունում»:

Թուրքիայի վարչապետ Էրդողանը մտադիր է երեքշաբթի խորհրդարանում ունենալիք ելույթում ներկայացնել թուրքական կողմի պատասխան քայլերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ