News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թերթը գրում է, որ ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը Աժ առաջիկա ընտրություններին կարող է լինել ԲՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարը: «Նման հնարավորությունը երեկ չհերքեցին ոչ ԲՀԿ-ում, ոչ էլ Օսկանյանի «Սիվիլիթաս»-ում: Այս կապակցությամբ իրեն ուղղված մեր հարցին «Սիվիլիթասի» գործադիր տնօրեն Սալբի Ղազարյանը պատասխանեց. «Ես լսել եմ, բայց ինչքան տեղյակ եմ, այդպիսի բան չկա, ես կփորձեմ ճշտել, երբ պատասխան եղավ, կասեմ»: Երեկ մինչեւ օրվա ավարտը Ղազարյանը որեւէ պատասխան չի տվել, ինչը նույնպես պատասխան է: Գագիկ Ծառուկյանի խոսնակն էլ նույն հարցի կապակցությամբ ասել է. «Ձեր այդ եւ մնացած բոլոր հարցերը կամ քննարկման փուլում են, կամ դեռ չեն քննարկվել»: Նա նաեւ ասաց, որ ԲՀԿ առաջնորդը հանձնարարել է մեծամասնական 41 ընտրատարածքների համար ԲՀԿ-ական երկու-երեք թեկնածուների անուններ ներկայացնել իրեն: Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը, ինչպես  տեղեկացրել էինք , մտադիր է մեծամասնականով թեկնածուներ առաջադրել բոլոր 41 ընտրատարածքներում»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ