News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիական Սենատում ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունում շատ կարեւոր է, ոչ միայն Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, այլ առհասարակ Հայոց ցեղասպանության միջազգային դտապարտման համար: Այս մասին այսօր` հունվարի 24-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով Ֆրանսիայի Սենատում երեկ ընդունված Հայոց ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին:

«Այս իմաստով Ֆրանսիան ցույց տվեց, որ հավատարիմ է համամարդկային արժեքներին, մարդու իրավունքերի պաշտպանությանը եւ օրինակ կծառայի նաեւ մյուս առաջադեմ երկրների համար, որ բոլորը գիտակցեն, որ ցեղասպանության ժխտումը նույնքան մեծ հանցագործություն է, որքան այդ ցեղասպանության իրագործումը»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Նա միաժամանակ նկատեց, որ  օրինագծի ընդունումը Ֆրանսիայի Սենատի կողմից ցույց տվեց, որ Հայաստանի իշխանությունները նախագահ Սեժ Սարգսյանի գլխավորությամբ այս տարիների ընթացքում ճկուն, ճիշտ եւ ամենակարեւորը հայամետ քաղաքականություն են իրականացրել արտաքին քաղաքականության ոլորտում, որի արդյունքն էր նաեւ այս օրինագծի ընդունումը:

«Ավելին, տեսանք, որ այս վերջին շրջանում ավելի շատ խոսվեց եւ արվեց Հայոց ցեղասպանության ճանաչման համար, քան եղել էր նախորդ ժամանակահատվածում: Բոլոր քաղաքական ուժերի, մեր հասարակության, սփյուռքի եւ եղբայրների միասնական պայքարը պետք է շարունակվի այնքան ժամանակ, մինչեւ Թուրքիան ի վերջո  ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- ամփոփեց Շարմազանովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ