News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքական Atılım կայքը ուշադրություն է դարձրել Ֆրանսիայի Սենատի կողմից Ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո թուրքական տպագիր մամուլի վերնագրերին՝ նշելով, թե այդ թերթերը միանգամից հիշեցին խոսքի ազատության մասին եւ միավորվեցին հայերի դեմ թշնամության շուրջ։

Կայքն ընդծել է հատկապես Akit թերթի վերնագիրը՝  «Սենատում էլ ասացին. «Բոլորս հայ ենք»՝ դրանով թշնամություն հրահրելով այն մարդկանց դեմ, ովքեր Հրանտ Դինքի համար ասում են «Բոլորս հայ ենք» կարգախոսը»։

NEWS.am-ն ավելի վաղ ներկայացրել է հունվարի 24-ին թուրքական տպագիր մամուլի գլխավոր վերնագրերը կապված Ցեղասպանության օրինագծի ընդունման հետ կապված։

Aksam. Պատմությունը գլխատվեց

Hurriyet. Ժողովրդավարությունը կոտորվեց

Milliyet. Թատրոն` դատարակ դահլիճում

Vatan. Ամաչի’ր Ֆրանսիա

Turkiye. Եվրոպան ժխտեց ինքն իրեն

Star. Խոսքի ազատության գլխատում

Posta. Դո’ւ մտածիր, Սարկոզի

Cumhuriyet. Ֆրանսիական արդարադատություն

Radikal. Սենատը «պատմություն» գրեց

Yeni Akit. Ֆրանսիայի Սենատն էլ ասաց. «Բոլորս հայ ենք»

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ