Չինաստանի Կունմին քաղաքում կայացած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվամիջոցների համագործակցության 2025 թվականի ֆորումի շրջանակներում անցկացվող երկրորդ Silk Road Global News միջազգային մրցանակաբաշխությանը NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությունը արժանացել է գլխավոր մրցանակի «Լավագույն տեսանյութ» անվանակարգում (Grand Prize – Best Video) «Իմ երազանքների գրքում» («In the Book of my Dreams») աշխատանքի համար։

Տեսանյութը պատմում է հայ-չինական հարաբերությունների մասին, որոնց ակունքները գալիս են դարերի խորքից և ներկայացվում է 11-ամյա հայ տղայի աչքերով:

Նշենք, որ երկրորդ «Silk Road Global News Awards» մրցույթը, որն անցկացվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» լրատվական համագործակցության դաշինքի (Belt and Road News Cooperation Alliance) կողմից՝ «People’s Daily»-ի աջակցությամբ, ուներ չորս անվանակարգ՝ «Լավագույն ռեպորտաժ», «Լավագույն լուսանկար», «Լավագույն տեսանյութ» և «Լավագույն նորարարություն»։ 2024 թվականի ապրիլից մրցույթին մասնակցելու համար ստացվել է գրեթե 5000 հայտ՝ 110 երկրից և տարածաշրջանից։ Ընտրության արդյունքներով մրցանակակիրների ցանկում ընդգրկվել է 58 աշխատանք՝ 37 երկրից, այդ թվում՝ 4 գլխավոր մրցանակ, 16 հաղթանակ անվանակարգերում և 38 խրախուսական մրցանակ։

Մրցանակակիրներից EU Reporter-ի գլխավոր խմբագիր Քոլին Սթիվենսը, ով արժանացավ «Լավագույն ռեպորտաժ» մրցանակին՝ իր China's Belt & Road: Building Bridges not Wallsնյութի համար։ «Լավագույն լուսանկար» անվանակարգում հաղթող ճանաչվեցին արգենտինացի լուսանկարիչներ Ռենատո Վալենտինին, Ռոսիո Վելոնը և նրանց գործընկերները՝ CRRC New Energy Trains Roll into Jujuy ֆոտաշարի համար։ «Լավագույն տեսանյութ» մրցանակը ստացավ Հայաստանի NEWS.am գործակալության In the Book of my Dreams աշխատանքը, իսկ «Լավագույն նորարարություն» մրցանակով պարգևատրվեց Treasures and Masks վավերագրական ֆիլմը, որը համատեղ ստեղծել են Եգիպտոսի հեռուստատեսությունը և Չինաստանի Մեդիա խումբը։

New Picture5.jpg (58 KB)

New Picture (1).jpg (63 KB)

New Picture (2).jpg (48 KB)

New Picture (3).jpg (51 KB)

New Picture (4).jpg (30 KB)