News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի կազմում 2008-ին ստեղծված Դինքի սպանության գործով ենթահանձնաժողովը ներկայացրել է իրականացրած աշխատանքի զեկույցը։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝  Թուրքիայի խորհրդարանի կազմում ստեղծված ենթահանձնաժողովի զեկույցում Հրանտ Դինքի սպանությանը տանող գործընթացը նկարագրել է որպես վտանգավոր։  Զեկույցում նշվել է, որ վտանգը կանխելու համար համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվել, ինչի հետեւանքով սպանվել է Հրանտ Դինքը։

«Հրանտ Դինքի դեմ կազմակերպվելիք գործողության մասին տեղյակ են եղել թե ոստիկանները, թե ժանդարմերիան, սակայն այն չի ուսումնասիրվել եւ անհրաժեշտ միջոցառումներ չի իրականացվել»,-նշվել է զեկույցում։

Զեկույցվում նաեւ խոսվել է այն միջոցառումների մասին, որոնք հետագայում կկանխեն նմանատիպ հանցագործությունները։

Նշենք, որ Ստամբուլի «Ակոս» շաբաթաթերթի նախկին խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007-ի հունվարի 19-ին Օգյուն Սամասթի կողմից, ում անչափահասների գործերով  դատարանը դատապարտել է 22 տարվա ազատազրկման։

Դինքի սպանության կազմակերպման եւ ուղղորդման մեղադրանքով ցմահ է դատապարտվել Յասին Հայալը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ