News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարեւոր տեղ է զբաղեցնում Եվրոպայի խորհրդին անդամակցելու հարցը, որի արդյունքում վերջին 11 տարիների ընթացքում հաջողվել է հայկական իրականության մեջ ներմուծել բազմաթիվ համամարդկային եւ եվրոպական արժեքներ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է Ազգային ժողովի`ՀՀԿ պատգամավոր Կարեն Ավագյանը:

Պատգամավորը կարծում է, որ այսօրվա դրությամբ բազմաթիվ եվրոպական արժեքներ արդեն առկա են, իսկ մի քանի տարի հետո երկիրը ամբողջությամբ կդառնա դրանց կրողը:

«Խոսելով եվրոպական արժեքների մասին, ես նկատի ունեմ, որ, առաջին հերթին, այն արժեքները, որոնք կոչված են հարցեր լուծել, կապված են մարդու իրավունքների, ընտրությունների անցկացման հետ: Հայաստանն այսօր ընդունելի է զարգացած պետությունների կողմից, որին նպաստում է այն հանգամանքը, որ երկիրը հետեւում է եվրոպական արժեքներին»,-նշել է Ավագյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի անդամ 2001-ի հունվարի 25-ին: Համագործակցության ոլորտը իր մեջ է ներառում արդարադատության համակարգը, խոսքի ազատությունը, ընտրության իրավունքը, կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ երկխոսությունը մշակույթի, կրթության ոլորտում: Այդ համագործակցությունը կատարվում է Եվրոպայի խորհրդի եւ Հայաստանի միջեւ առկա համագործակցության վերաբերյալ ստորագրված փաստաթղթով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ