News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանն ազատվել է աշխատանքից: Լրատվամիջոցներում տարածված այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Նրանց փոխանցմամբ` Գագիկ Նահապետյանը դարձել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի օգնականը: Իսկ լրատվական վարչության պետի տեղակալի պաշտոնը դեռեւս թափուր է, անհրաժեշտ է` մրցույթ հայտարարվի, որպեսզի լրացվի այդ պաշտոնը:

Նշենք, որ լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, որ օրերս աշխատանքից ազատվել է ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետի տեղակալ Գագիկ Նահապետյանը: «Վերջինս, սակայն, անգործ չի մնացել: Նա դարձել է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի օգնականը եւ հիմա բոլոր այցերի ժամանակ ուղեկցում է շեֆին: Իսկ լրատվական վարչության պետի տեղակալի պաշտոնը դեռեւս թափուր է»,- գրել էր թերթերից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ